գլխավոր Իրադարձային Ղրիմի հարցում Թուրքիան սխալվում է․ Պեսկով

Ղրիմի հարցում Թուրքիան սխալվում է․ Պեսկով

Կրեմլում լիահույս են, որ   ի վերջո կհաջողվի Թուրքիային հասկացնել, որ Ղրիմի հարցում նա սխալ դիրքորոշում է ընտրել։   ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  «Ղրիմի հարթակին» աջակցելու և Ուկրաինայի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» սատարելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ ասել է․ 

«Ղրիմի վերաբերյալ նրանց դիրքորոշումն այն հարցերից է,  որոնց շուրջ մենք լուրջ տարաձայնություններ ունենք։ Ուկրաինական կողմի հետ դժվար թե հաջողվի հարթել այդ տարաձայնությունները, բայց մենք հույս ունենք, որ մեր հետևողական քաղաքականության արդյունքում,   այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերներին կհամոզենք,    որ Ղրիմի հարցով նրանց այժմյան դիրքորոշումն այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի ստույգ՝ բոլորովին սխալ է »: