գլխավոր Աշխարհ «Կաթի գետ». Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարն ընկել է գետը (լուսանկարներ)

«Կաթի գետ». Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարն ընկել է գետը (լուսանկարներ)

Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարը վթարի պատճառով ընկել է գետը, ինչի հետևանքով ջուրն ամբողջովին սպիտակ գույն է ստացել, գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, նախօրեին A482 մայրուղով ընթացող բեռնատարը կողաշրջվել է՝ հայտնվելով Դյուլե գետում։

Natural Resources Wales կազմակերպությունը (NRW) այդ առիթով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «անհայտ քանակությամբ» կաթն արտահոսել է գետ, ինչի հետևանքով ջուրն ամբողջովին սպիտակել է։

Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ մասնագետներն արտահոսքի հետևանքները գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։