գլխավոր Քաղաքականություն Մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից, «ուխոդվում են», մտածում են, որ այս ժողովուրդը իրենց...

Մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից, «ուխոդվում են», մտածում են, որ այս ժողովուրդը իրենց հետ ապագա է կապելու. Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)

Պարոն Գորգիսյան Ձեզ ուզում եմ խնդրել, որ Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք, սա ուղղակի: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ելույթին:

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ Կառավարությունը շարունակում է խաբել իրեն, հետո հավատելով իր ստերին, խաբում է հասարակությանը և մեղքի զգացողության նշույլ չի տեսնում ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Կառավարության անդամների, ո՛չ էլ պատգամավորների մոտ: 

Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ որևէ մեկը թող չփորձի իրենց կոռեկտությունը շփոթել ինֆորմացիայի բացակայության, վախի կամ տրամաբանելուց զուրկ լինելու հետ:

«Մեզ նոյեմբերի 9-ից հետո հիմնականում մի բանի մեջ են մեղադրում՝ ժողովրդի իշխանությունը քաղաքական գերեզմանից մումիաների տեսքով վերակենդանացած որոշ անձերի խոհեմաբար չտալու մեջ: Այստեղից վերլուծում, որ նրանց, ովքեր մեզ հիմա վեհ գաղափարները չպաշտպանելու մեջ են մեղադրում, ոչինչ չի հետաքրքրում, բացի իշխանությունից, որը հնարավորություն է տալու սեփական
ժողովրդին կեղեքելու, թալանելու և հարստահարելու»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմում կրած պարտությանը՝ Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց. «Մի շատ տարածված թեզ կա՝ ասում են, դուք եք պարտվել, Նիկոլ Փաշինյանն է պարտվել, բայց այն ժամանակ 44 օր, որ հաղթում էինք, իրանք էին հաղթում, պատկերացնո՞ւմ եք, իրանք հաղթում էին, բայց պարտվել ենք մենք: Ու այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից, կներեք բառիս համար, «ուխոդվում» են, իրենք մտածում են, որ այս ժողովուրդը իրենց հետ ապագա է կապելու, իրենք լուրջ մտածում են, որ պատասխանատվությունից փախչում են, ՀՀ քաղաքացիները իրենց հետ ապագա են կապելու, ես ուզում եմ հիասթափեցնել, որ դա այդպես չէ»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե մի ուժ կա, որին խորհրդարանական արտահերթ ընտրությունները ձեռնտու չէին, դա «Լուսավոր Հայաստանն» է և դա դուք դա կտեսնեք հունիսի 20-ից հետո: «Ես սա շատ խորը ցավով ու ափսոսանքով եմ ասում, բայց դուք որևէ ապագա խորհրդարանում գործունեություն ծավալելու չունեք»,- ասաց նա և առանց անձնավորելու կոռեկտության կոչ արեց:

«Ինձ մի հարց է հետաքրքրում, այդ տեքստերը ձեզ ո՞վ է գրում տալիս, շատ լուրջ դեմքով կանգնում ասում եք՝ ապագան առանց ձեզ է լինելու, լուսավոր է լինելու, ես վստահ եմ, որ ապագան լուսավոր է  լինելու, բայց այդ տեքստը ձեր տեքստը չէ, խոհեմության շրջանակներից դուրս է, ո՞վ է գրել այդ տեքստը և ձեզ տվել: Գոնե անկեղծ ասեք, որ խնդրանք է, չենք կարող մերժել, պետք է գանք մի հատ սենց բան անենք»,- ասաց նա և նշեց, որ ադեկվատության ինչ-որ խնդիրներ ունեն նրանք, ովքեր ասում են, որ վարչապետը և իր թիմն ապագա չունեն: