գլխավոր Գլխավոր Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին պատասխանել է բանաստեղծական մեջբերմամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին պատասխանել է բանաստեղծական մեջբերմամբ

Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության: Ինչպես նշում է haqqin.az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ ապրիլի 14-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում` Նիկոլ Փաշինյանը փորձել է ուշադրություն գրավել հերթական զառանցանքային զեղումներով:

«Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության: Ցանկություն կա պարզապես բացատրել վարչապետ Փաշինյանին, որը ծանր պարտությունից եզրակացություններ չի արել, պոեզիայի լեզվով, որին ինքը ևս դիմել է: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը`

Знай: недолго ждать,

Чтоб ниц он пал пред ней

(Իսկ ով լինի անարժան,

Ցանկանալով մի մաս պոկել մեր հայրենիքից,

Իմացիր` երկար չի սպասի,

Որ նա ընկնի նրա առաջ)», -ասվում է ԱԳՆ հայտարարությունում: