գլխավոր Միջազգային Պենտագոնը Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո կկենտրոնանա Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա

Պենտագոնը Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո կկենտրոնանա Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա

Վաշինգտոնը կարծում Է, որ Պենտագոնը պետք Է հիմնական ուշադրությունը կենտրոնացնի Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության վրա Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման լույսով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին կայացած հատուկ ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակզմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ես կարծում եմ՝ այն նպատակներից մեկը, որ նախագահը և նրա օգնականներն զգույշ քայլեր կատարեցին Աֆղանստանի վերաբերյալ, այն Է, որպեսզի ազատեն մեր զինված ուժերի ժամանակը, ուշադրությունը և միջոցները՝ 21-րդ դարի հանգուցային մարտահրավերների վրա կենտրոնանալու համար: Մեր կարծիքով՝ դրանք գլխավորապես գտնվում են Հնդկա – խաղաղօվկիանսյան տարածաշրջանում»,- ասել Է պաշտոնյան: Նա նշել Է, որ Աֆղանստանում գտնվող ուժերի մի մասը «կվերաուղարկվի»՝ հաշվի առնելով այդ նպատակը: «Կարծում եմ՝ ըմռնում կա, որ կարևորագույն իրադարձությունները տեղի են ունենում Արևմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ Աֆղանստանին բարձրագույն ղեկավարությունն անհամաչափորեն շատ ժամանակ և ուշադրություն Է նվիրել»,- ընդգծել Է ԱՄՆ-ի վարչակազմի հիշյալ ներկայացուցիչը: «Վերջին հաշվով մենք պետք Է ընտրություն կատարեինք, թե որ ուղղությամբ կենտրոնացնենք ջանքերը ռազմավարական ոլորտում: Որոշում ընդունվեց, որ դա ավելի մեծ չափով անհրաժեշտ Է Արևմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել Է նա:

Հատուկ ճեպազրույցը նվիրված Էր ԱՄՆ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի այցին: Պլանավորվում Է, որ նա ապրիլի 16-ին կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը կսկսի մայիսի 1-ին և կավարտի սեպտեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: