գլխավոր Իրադարձային Մհեր Մկրտչյանը՝ «Իշխանություն» ֆիլմի հետ կապված իրեն ուղղված ճնշումների մասին լուրերի վերաբերյալ

Մհեր Մկրտչյանը՝ «Իշխանություն» ֆիլմի հետ կապված իրեն ուղղված ճնշումների մասին լուրերի վերաբերյալ

Չեմ կարող մեկնաբանել Mediaport-ի նյութը՝ Ալեն Սիմոնյանի «Իշխանություն» ֆիլմի հետ կապված կինոթատրոններ կատարած կամ չկատարած զանգերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում, կոնկրետ ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել»,- գրել է Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Mediaport թելեգրաման ալիքը գրել էր, որ Ալեն Սիմոնյանը զանգահարել է «Դալմա»-ի, «Մեգամոլ»-ի և մի քանի այլ կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը։

Նշենք, որ ֆիլմը մեծ էկրան է բարձրանալու այսօր: