գլխավոր Տեսանյութեր Ես պարտությունը չեմ ընդունել, ասել եմ, որ չենք հաղթել. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Ես պարտությունը չեմ ընդունել, ասել եմ, որ չենք հաղթել. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Ես երբեք չեմ օգտագործել «պարտություն» տերմինը, ասել եմ, որ չենք հաղթել, բայց պարտություն էլ չեմ ընդունել, քանի որ եթե դու պարտվում ես, ապա հակառակորդը հաղթած է: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես չեմ համարում, որ հակառակորդը հաղթել է մեզ, որովհետևն այն կիսավայրենի պահվածքը, որ շարունակում են ցուցաբերել, այլ բանի մասին են ասում»,-ասաց նա և նշեց, որ Արցախյան պատերազմը ավարտված չէ և ավարտված չի էլ եղել:

Ըստ նրա՝ պետք է գնանք ազգ-բանակ ունենալու ճանապարհով և դա մարտական կոչ չէ: Նա նշեց, որ վաղվա պատերազմը չի լինելու քանակի պատերազմ, այլ լինելու է որակի պատերազմ:

«Պետական կառավարման բոլոր համակարգերում մեկ երրորդից ոչ պակաս լինի կանանց մասնակցություն, որ երբ տղաները գնան իրանց պարտքը կատարելու հայրենիքի առաջ, պետական ինստիտուտների աշխատանքը անխափան լինի»,-ասաց նա:

Հովիկ Աղազարյանը համարում է, թե պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարգի: «Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարգի: Մենք ունենում ենք Վերին պալատ, բացի այս պալատից։ Ենթադրենք 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգին ընտրվում են Արցախից և հայրենիքի մեր այս հատվածից, իսկ մնացած 50 հոգին ընտրվում են ամբողջ աշխարհից: Հավաքվում են տարեկան մեկ անգամ և ինչ-որ գործառույթներ են իրականացնում, որի մասին կարելի է մանրամասնել»,- ասաց Աղազարյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ Հանրային խորհուրդը նույնպես կարելի է սկզբում ձևավորել այդ սկզբունքով, ավելացնել նրանց լիազորությունները։

Աղբյուր` Tert.am