գլխավոր Իրադարձային Ջրականում (Ջաբրայիլ) որոնողական աշխատանքների ընթացքում ականապայթյունային պատահար է տեղի ունեցել. վիրավորվել է...

Ջրականում (Ջաբրայիլ) որոնողական աշխատանքների ընթացքում ականապայթյունային պատահար է տեղի ունեցել. վիրավորվել է մեկ փրկարար

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:

Երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ: