գլխավոր COVID-19 Գերմանիայում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 25 000 դեպք

Գերմանիայում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 25 000 դեպք

Գերմանիայում հակակորոնավիրուսային վարաի` մեկ օրում հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 25 831-ով, որի հետևանքով 247 մարդ է մահացել:

Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը Գերմանիայի առողջապահության նախարարության մաս է կազմում և տրամադրում է երկրում COVID-19-ի դեպքերի վիճակագրական տվյալներ: 

Մեկ օր առաջ հաղորդվել էր 29 426 նոր դեպքի և 293 մահվան մասին:

Աճող դեպքերի ֆոնին երկրում կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչև ապրիլի 18-ը:

Ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում համավարակի սկզբից ի վեր 3 099 273 մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 79,3 հազար վարակակիր մահացել է: