գլխավոր Իրադարձային Ավտովթար` Կոտայքում. Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում. shamshyan.com

Ավտովթար` Կոտայքում. Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում. shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Լուիզա Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել փոսում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ Nissan-ի վարորդի առջև մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: