գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ում ոստիկանը 13-ամյա տղայի է սպանել (տեսանյութ)

ԱՄՆ-ում ոստիկանը 13-ամյա տղայի է սպանել (տեսանյութ)

Չիկագոյի ոստիկանությունը հրապարակել է կադրեր, որոնցում պատկերված է` ինչպես է ոստիկանը կրակելով սպանում 13-ամյա տղային, հայտնում է BBC լրատվականը։

Ոստիկանի կրծքին ամրացված տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը Ադամ Տոլեդոյին կրակելուց առաջ հորդորում նրան նետել զենքը։ ըստ այդ կադրերի`տղայի ձեռքին կրակի արձակման պահին զենք չի եղել, սակայն ոստիկանության տարածած տեսանյութում երևում է, որ տղայի դիակի կողքին զենք կա:

Դեպքը որոշ բողոքի ակցիաների տեղիք է տվել, սակայն ժամեր անց քաղաքապետը հանդես է եկել հանգստություն պահպանելու կոչով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը մեքենայից դուրս նետվում և հետապնդում 13-ամյա լատինական ծագում ունեցող տղային այն ժամանակ, երբ մեկ այլ կասկածյալ փախչում է։ Ոստիկանը կոչ է անում կանգնել և ցույց տալ ձեռքերը, ապա գոռում է «նետիր» և կրակում տղայի ուղղությամբ։

Մեկ այլ տեսախցիկի նկարած կադրերում երևում է, թե ինչպես է տղան ձեռքի զենքը նետում ցանկապատի ետևում և ձեռքերը բարձրացնում վեր։ Ոստիկանության տարածած տեսանյութում հստակ երևում է ցանկապատի ետևում նետված զենքը։

13-ամյա տղայի վրա կրակելուց հետո ոստիկանը շտապօգնություն է կանչում և տղային հորդորում «արթուն մնալ»։

Դատախազության տվյալներով` տղան եղել է 21-ամյա Ռուբեն Ռոմանի հետ, որը հրացանից կրակ է արձակել անցնող մեքենայի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանական մեքենան հայտնվել է դեպքի վայրում։

Սպայի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել և հետաքննություն է ընթանում։ 34-ամյա ծառայողը ոստիկանության ուժերին միացել է 2015 թվականին և առայսօր նրա մասին որևէ բողոք չի եղել։

Հայտնի է, որ Չիկագոյի ոստիկանական բաժանմունքը զգուշացվել է հնարավոր պատասխան հրաձգության մասին, քանի որ այն վայրը որտեղ սպանվել է 13-ամյա Տոլեդոն, Latin Kings փողոցային ավազակախմբի հենակետն է։