գլխավոր Իրադարձային Ռուսաստանի սահմանին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է մոտեցել

Ռուսաստանի սահմանին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է մոտեցել

Ռուսական MIG-31 կործանիչը Խաղաղ օվկիանոսի վրայով ՌԴ սահմանին մոտեցող հետախուզական ինքնաթիռ է հայտնաբերել։ ԱՄՆ  ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 ռազմավարական հետախուզական  ինքնաթիռը  բացահայտվելուց հետո փոխել է ուղղությունը և հեռացել է ՌԴ սահմանից։  

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռադարների միջոցով Խաղաղ օվկիանոսի վրայով ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային թիրախը նկատելով՝  այն բացահայտելու համար Կամչատկայի երկրամասի օդանավակայանից երկինք է բարձրացել ռուսական MIG-31 կործանիչը, որի անձնակազմը հայտնաբերված  օբյեկտը դասել է որպես ամերիկյան օդուժին պատկանող ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռ, ինչից հետո Ռուսաստանի պետական սահմանի տարածքից նշված ռազմական ինքնաթիռը շրջադարձ է կատարել, իսկ ռուսական կործանիչը բարեհաջող վայրէջք է կատարել բազային օդանավակայանում։