գլխավոր Իրադարձային Ռուսաստանում հարվածային ԱԹՍ-երի ռազմարդյունաբերական գործարան է կառուցվում

Ռուսաստանում հարվածային ԱԹՍ-երի ռազմարդյունաբերական գործարան է կառուցվում

«Կրոնշտադտ» ընկերությունը Ռուսաստանում՝ մերձմոսկովյան Դուբնայում,   առաջին մասնագիտացված գործարանն է կառուցում, որը հարվածային ԱԹՍ-երի սերիական արտադրություն է ծավալելու։

«Կրոնշտադտ» ընկերությունն է ստեղծել ու արտադրում  «Ինոխոդեց» (հայտնի է նաև «Օրիոն» անվամբ) հարվածային ԱԹՍ-ը։ Այս ԱԹՍ-երը  կիրառվել են Սիրիայում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, դրանցով   հնարավոր է  նաև մինչև 200 կգ   ռազմաբեռ տեղափոխել։

Ռուսաստանում հարվածային ԱԹՍ-երի ռազմարդյունաբերական գործարանը   ռեկորդային կարճ ժամկետում է կառուցվելու,   արտադրական գործընթացը մեկնարկելու է  2021 թվականի նոյեմբերին։ Ռազմարդյունաբերական կենտրոնում, որի ընդհանուր մակերեսը  45 000 քառակուսի մետր է կազմելու,  ավելի քան 1 500 մարդ է աշխատելու։