գլխավոր Իրադարձային Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ՝ փորձելով...

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ՝ փորձելով փոխել իրենց տոմսերը

Մոսկվայում Turkish Airlines ավիաընկերության գրասենյակի մոտ հերթ է կուտակվել. հարյուրավոր մարդիկ ցանկանում են փոխել իրենց տոմսերը, որոնք գնել ին Թուրքիա մեկնելու համար: 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մարդիկ հերթ են կանգնել ավելի քան հինգ ժամ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը ցույց է տալիս զբոսաշրջիկների կուտակումն ընկերության գրասենյակի մոտ: Այնուհետև հավաքվածներին է մոտեցել ընկերության աշխատակիցն ու հայտնել, որ աշխատանքային օրն ավարտվել է, և նրանք պետք է գան վաղը:

Նախօրեին թուրքական ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ ապրիլի 15-ից հունիսի մեկն ընկած ժամանակահատվածի համար ավիատոմս գնած քաղաքացիներին կվերադարձվեն իրենց գումարները կամ կփոխեն թռիչքի ամսաթիվն՝ ըստ իրենց ցանկության:

Ռուսաստանը մինչև հունիսի 1-ի սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա, որի ֆոնին տուր-օպերատորներին խորհուրդ տրվել դադարեցնել ուղեգրերի վաճառքը: