գլխավոր Facebook Ժամանակակից տեխնոլոգիաների և բանակի առջև դրվող, վերանայվող խնդիրների պայմաններում, անհրաժեշտություն չկա սահմանային...

Ժամանակակից տեխնոլոգիաների և բանակի առջև դրվող, վերանայվող խնդիրների պայմաններում, անհրաժեշտություն չկա սահմանային անվտանգությունն իրականացնել նախկին մոտեցումներով. Աբրահամյան

Սահմանագծին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թիվը, պայմանական ասած, առաջին խրամատում գտնվողների թիվը պետք է էականորեն կրճատել: Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Կարևոր չէ, այդ ծառայությունը խրամատում է իրականացվելու, թե դիտաշտարակում, հարցն այն է, որ նոր իրողությունների, ժամանակակից տեխնոլոգիաների և բանակի առջև դրվող, վերանայվող խնդիրների պայմաններում, անհրաժեշտություն չկա սահմանային անվտանգությունն իրականացնել նախկին մոտեցումներով:

Սա չի նշանակում ավելի քիչ ուշադրություն սահմանային անվտանգությանը կամ խոցելի սահման, սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում հնարավոր է առաջին գծում ավելի քիչ անձնակազմով ավելի մեծ խնդիր լուծել:

Իհարկե, սա ենթադրում է նոր մեխանիզմների, ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, որակապես նոր արագ արձագանքման խմբերի ներդրում, սակայն սա իրագործելի գաղափար է»,-գրել է Աբրահամյանը: