գլխավոր Քաղաքականություն Սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի ռազմական ագրեսիան Արցախում և Սիրիայում

Սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի ռազմական ագրեսիան Արցախում և Սիրիայում

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը, ելույթ ունենալով Սենատում, դատապարտել է Թուրքիայի ռազմական ագրեսիան Արցախի և Սիրիայի դեմ, ինչպես նաև ռազմատենչ գործողությունները Հունաստանում և Կիպրոսում: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ ներկայացնելով սենատորի ելույթը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանն ազատորեն գործել է նախորդ վարչակազմերի օրոք, և մենք տեսնում ենք դրա հետևանքները՝ ռուսական հրթիռային համակարգերի գնում, ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում, ռազմատենչ գործողություններ Հունաստանի և Կիպրոսի դեմ: Երկար ժամանակ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը համարվող Թուրքիան, թվում է, թե ցանկանում է խզել հարաբերությունները մեզ հետ, մեր գործընկերը լինելու փոխարեն: Ներկայում մենք պետք է ուղղենք մեր կողմնորոշումը դեպի Արևեկյան Միջերկրական տարածաշրջանի ժողովրդավարություններ, որոնք կիսում են մեր արժեքները»,- ասել է Մենենդեսը՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին այդպես վարվել: