գլխավոր Աշխարհ Ուզբեկստանի նախագահը աշխատանքից ազատված պաշտոնյաներից պահանջել է վերադարձնել աշխատավարձերը

Ուզբեկստանի նախագահը աշխատանքից ազատված պաշտոնյաներից պահանջել է վերադարձնել աշխատավարձերը

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը անարդյունավետության համար աշխատանքից ազատել է մի քանի տարածաշրջանային պաշտոնյաների եւ նրանցից պահանջել է վերադարձնել իրենց աշխատավարձերը, հաղորդում է «Sputnik Ուզբեկստանը»:

Պաշտոնանկությունները տեղի են ունեցել երիտասարդների զբաղվածության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Իրենց պաշտոններից, մասնավորապես, զրկվել են մի շարք շրջանների դատախազներն ու ներքին գործերի վարչության պետերը`երիտասարդ բնակչության շրջանում հանցագործությունը կանխելու միջոցներ չձեռնարկելու համար: Աշխատանքից ազատվել են նաեւ հարկային տեսչությունների եւ առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարները:

Միրզիյոեւը նախկին ղեկավարներին հրամայել է պետությանը վերադարձնել իրենց պաշտոնավարման ընթացքում ստացած աշխատավարձերը: