գլխավոր Սպորտ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 1-5 հաշվով պարտվեց Ֆրանսիային

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 1-5 հաշվով պարտվեց Ֆրանսիային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ավարտվեց ելույթները Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակում՝ վերջին տուրում հյուրընկալվելով Ֆրանսիայի ընտրանուն:

Տանտերերը հաղթեցին 5-1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Դենիս Նևեդրովը, իսկ հյուրերի կազմում դուբլ ձևակերպեցին Սուհեյլ Մուհուդդինն ու Աբդեսսամադ Մուհամեդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սիդ Բելհաջը:

Խմբային փուլը Հայաստանի հավաքականն ավարտեց վերջին՝ 4-րդ հորիզոնականում՝ վաստակած 1 միավորով, իսկ Ֆրանսիան 5 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը:

Խմբից պայքարը շարունակում են Ռուաստանի ու Վրաստանի հավաքականները: