գլխավոր Իրադարձային ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է «հարձակվել» Ուկրաինայի վրա

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է «հարձակվել» Ուկրաինայի վրա

«Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին բավականաչափ զինուժ է կուտակել՝  հարևան երկրի (Ուկրաինայի – խմբ․) վրա հարձակվելու համար»,- ԱՄՆ Սենատում   հայտարարել է  Միացյալ նահանգների  Կենտրոնական հետախուզական վարչության  ղեկավար Ուիլյամս Բերնսը։ «Ռուսական ռազմական ներուժի ընդլայնումը լրջորեն անհանգստացնում է մեզ»,- ասել  է նա։

Բերնսը  նշել է, որ Մոսկվան փորձում է վախեցնել ուկրաինական իշխանություններին և այսպիսով ուղերձ հղել Վաշինգտոնին։ ԱՄՆ ԿՀՎ  ղեկավարի կարծիքով՝ Ամերիկան և  նրա դաշնակիցները պետք է լրջորեն մոտենան այս խնդրին։

Ավելի վաղ Վաշինգտոնը Մոսկվայից պարզաբանում էր պահանջել Ուկրաինայի և Ղրիմի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ի պատասխան  նշել էր, որ  Արևմուտքն ու ԱՄՆ իզուր են անհանգստանում Ռուսաստանի  տարածքում ռուսական զորքերի տեղաշարժի պատճառով։ «Ռուսաստանի տարածքում ռուսական զորքերի տեղաշարժի առնչությամբ  անհանգստություն հայտնողն   ով էլ լինի,   ներառյալ՝ ԱՄՆ,  մենք դա անհիմն ենք համարում»,- ասել էր Պեսկովը։