գլխավոր Միջազգային Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Ռուսական նավաշինության գիտական և տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել կոնստրուկտորական լուծումներին: Վերջրյա նավի ու սուզանավի գործառույթներով պարեկային «Ստրաժ»–ը կարող է զարմացնել տարբեր երկրների մասնագետներին: Այդ նորույթը կոչվում է BOSS:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Ռուբին» ծովային տեխնիկայի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն ներկայացրել է «Ստրաժ» պարեկային սուզանավի նախագիծ, որն իր մեջ համադրում է սուզանավի և վերջրյա նավի առավելությունները։ Համեմատաբար ցածր գինն ու չափերը, բացառիկ տեխնիկական բնութագրերը, ավանդական բարձր հուսալիությունը, հրթիռատորպեդային զենքերի (կամ գիտական ​​սարքավորումների) լայն սպեկտրի տեղակայման հնարավորությունը BOSS-ը գրավիչ են դարձնում պաշտպանական փոքր բյուջե ունեցող շատ երկրների համար:

«Ռուբին» կոնստրուկտորական բյուրոն աշխարհում սուզանավերի նախագծման առաջատարներից է և ստորջրյա նավերի ու տարբեր դասի սարքավորումների ստեղծման (այդ թվում՝ քաղաքացիական տեխնիկա) 120-ամյա փորձով ստորջրյա նավաշինության կոնստրուկտորական առաջատար բյուրո Ռուսաստանում։

BOSS–ն արտաքնապես 613 նախագծի դիզելաէլեկտրական սուզանավ է հիշեցնում, որը բավական հաջող էր և աշխարհում ամենատարածվածն ու ամենավաճառվողներից մեկը (նույնպես «Ռուբինի» մշակումն է)։ Սուզանավը նմանատիպ տեխնիկական բնութագրեր ունի. երկարությունը` 60-70 մետր, կախված կոմպլեկտացիայից, շուրջ 1000 տոննա ջրատարողություն, 42 հոգանոց անձնակազմ: Այն կարող է համալրվել կառավարվող հրթիռներով, տորպեդներով, անօդաչու թռչող սարքերով, հրետանային կայանքներով և փոքր արագընթաց լողացող միջոցներով: «Ռուբինի» մասնագետները զենքի համակարգեր, սարքեր և սարքավորումներ ընտրելիս կողմնորոշվել են ժամանակակից սուզանավերի, վերջրյա նավերի և ինքնաթիռների ստուգված, սերիական նմուշներով:

Պարեկային նոր նավի հավանական թիրախներ վերջրյա և ստորջրյա դիրքերում կարող են լինել մարտական նավերն ու բարձրտեխնոլոգիական հակառակորդի առափնյա օբյեկտները, ինչպես նաև պակաս սպառազինված ծովահենները, մաքսանենգներն ու որսագողերը: Նավը կարող է արդյունավետ օգտագործվել նաև որպես հետախուզական կամ գիտահետազոտական ​​նավ:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։