գլխավոր Միջազգային Խամենեին միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները վիրավորական է անվանել

Խամենեին միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները վիրավորական է անվանել

Միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները արժանի չեն քննարկման, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԳՀՀԾ-ի վերաբերյալ համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Վիեննայում, դեմ առ դեմ, քաղաքական տնօրենների մակարդակով: Հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն քննարկել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը եւ գործարքի վերականգնումը, որին անդրադարձել են անցած շաբաթ հանդիպումների ընթացքում:

«Նրանց առաջարկներն ամբարտավան ու վիրավորական են եւ նույնիսկ արժանի չեն, որ դիտարկվեն»,- ասել է Խամենեին՝ իրանական հեռուստատեսությամբ մեկնաբանելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 10-ին հաստատել էր, որ ԱՄՆ-ը չի վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը լիովին չի վերադառնում 2015 թվականի ԳՀՀԾ-ին:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը 2015թ. կնքվել է «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի կողմից, նախատեսում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի միջուկային զենք չստանալու երաշխիք, նույնիսկ երեք տարի գոյություն չի ունեցել։ 2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց միակողմանիորեն դուրս գալ դրանից եւ վերականգնել Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցները: