գլխավոր Facebook Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի. Տիգրան Աբրահամյան

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի։ Ամեն ինչ շատ պարզ է՝ սկսած ընտրած թիրախներով և վերջացրած հնչեցրած «հիմնավորումներով», «փաստերով»»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Միայն այսօրվա՝ որպես «զոհ» ընտրված քաղաքական և ռազմական գործիչների թեման, պետք է ոմանց մտածելու առիթ տա։ Նիկոլը «տոռմուզներ» չունի և նրա հետ որևէ ձևով համագործակցող, աշխատող բոլոր ուժերն ու դեմքերը (նաև թիմակիցները) պետք է իմանան՝ ինչ որ պահի հերթով բոլորդ նավից դուրս է շպրտելու։

Դա չի հասցնելու անել քաղաքացին, բանակը, ընդդիմությունը, դա անկասկած անելու է Նիկոլը։

Ինչ ասեմ՝ դա ձեր ընտրությունն է, պատրաստվեք»,- գրել է նա։