գլխավոր Իրադարձային Արշակ Կարապետյանը պրոֆեսիոնալ չէ. ԳՇ պետի նախկին տեղակալը` իր իրավահաջորդի մասին. Sputnik...

Արշակ Կարապետյանը պրոֆեսիոնալ չէ. ԳՇ պետի նախկին տեղակալը` իր իրավահաջորդի մասին. Sputnik Արմենիա

. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, որին օրենքի ուժով հեռացրել են պաշտոնից, բացասական է գնահատում Արշակ Կարապետյանի նշանակումը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտնել էր, որ Արշակ Կարապետյանն օրենքի ուժով նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին։ Նրան 2016 թվականի Ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո հեռացրել էին ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, քանի որ հետախուզությունը ժամանակին չէր կարողացել իմանալ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման մասին։ 2018 թվականի դեկտեմբերին` երկրում իշխանափոխությունից մի քանի ամիս անց, գեներալը դարձավ վարչապետի խորհրդական։

Հարցին, թե ինչպես է Խաչատրյանը վերաբերվում իրավահաջորդի պրոֆեսիոնալ որակներին, նա պատասխանեց. «Ոչ մի կերպ չեմ վերաբերվում, նա պարզապես չունի այդ որակները»։

Նախապատվությունը Արշակ Կարապետյանին տալու մասին հարցին ԳՇ պետի նախկին տեղակալը կոչ արեց այդ հարցն ուղղել քաղաքական ղեկավարությանը։