գլխավոր Իրադարձային Քրեական գործերի ֆոնը բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին․...

Քրեական գործերի ֆոնը բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին․ Արամ Վարդևանյան

Ապօրինի, հակասահմանադրական քրեական հետապնդման համար պատասխանատվությունն անխուսափելի է լինելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը հերթական անգամ խոսեց Հայաստանի պատմության ամենախայտառակ և նույնիսկ Դանիբեկյանի կողմից ԿԱՐՃՎԱԾ քրեական գործի մասին։ Քրեական գործերի ՖՈՆԸ բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին և նյութերի հրապարակման կամ չհրապարակման մասին։ Դե երևի «պլյուս-մինուս» մի բան խոսում է, բայց արձագանքել պետք է։

Դիտեք այս տեսանյութը՝ Նախագահ Քոչարյանը դեռևս 2018 թվականի օգոստոսի 16-ին հայտարարել էր և պահանջ էր ներկայացրել, որ հակասահմանադրական քրեական գործի բոլոր նյութերը հրապարակվեն, վերացվի նախաքննական գաղտնիքը։ Գործի բոլոր նյութերի հրապարկման մասին խոսել է մեր փաստաբանական թիմը 2018 թվականից։ Իհարկե դա տեղի չունեցավ, իսկ 2020 թվականից բնականաբար տեղի չէր ունենալու, որովհետև Նախագահ Քոչարյանին իբր դատախազ-մեղադրողները, որոնք մինչ օրս որևէ գործողություն չեն կատարել կորոնավիրուսի համար կես տարի արտակարգ դրություն մտցրած, դիմակ չդնելու համար ոստիկանական և բանակի ուժերով մարդկանց բռնության ենթարկած և իհարկե խայտառակ կապիտուլյացիայից հետո ռազմական դրությունը 4 ամիս անհիմն ՊԱՀՊԱՆԱԾ վարչապետի նկատմամբ՝ այլևս խոսելու տեղ չունեին։

Քաղաքական հետապնդման հեղինակը և կատարողները թող լավ հիշեն՝ ապօրինի, հակասահմանադրական քրեական հետապնդման համար՝ պատասխանատվությունը անխուսափելի է լինելու․․․»,- գրել է նա։