գլխավոր Իրադարձային Նախարար. Լուսավորությու կտեղադրվի Սյունիքի միջպետական ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում

Նախարար. Լուսավորությու կտեղադրվի Սյունիքի միջպետական ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում

Լուսավորություն կտեղադրվի Հայաստանի հարավում միջպետական ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդվարդ Անդրեսյանի այն հարցին, թե հնարավո՞ր է գիշերային լուսավորություն տեղադրել Երեւանից Արմավիր մայրուղու վրա, Պապիկյանը նշեց, որ միջպետական ճանապարհների որոշ հատվածներ շտապ բարեկարգման կարիք ունեն:

«Մասնավորապես, բանակցություններ են տարվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` Սյունիքի մարզում ճանապարհի նշված հատվածում լուսավորություն տեղադրելու նպատակով միջոցներ ստանալու համար»,- ասաց նախարարը: