գլխավոր Շոուբիզնես «Օսկարի» մրցանակաբաշխությունը կվարի Բրեդ Փիթը. ո՞վ է նրան ընկերակցելու

«Օսկարի» մրցանակաբաշխությունը կվարի Բրեդ Փիթը. ո՞վ է նրան ընկերակցելու

Կինոարտադրության աշխարհում ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկարի» հանձնման արարողության հաղորդավարներն այս տարի աշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթը և Զենդեյան կլինեն. գրում է SuperRu-ն:

Բացի այդ, մրցանակները կհանձնեն Խոակին Ֆենիքսը, Հարիսոն Ֆորդը, Լորա Դերնը, Հոլի Բերին և այլ հայտնիներ:

Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Լոս Անջելեսում: Կազմակերպիչները վստահեցնում են` միջոցառման ժամանակ կապահովվեն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված անվտանգությունը։ Կազմակերպչի խոսքով ՝ ՊՇՌ-թեստեր կիրականացվեն։

«Օսկար» մրցանակաբաշխությունը կցուցադրվի 225 երկրներում։