գլխավոր Միջազգային Իրանի իշխանությունները պարզել է Նաթանզում վթար կազմակերպած մարդու ինքնությունը

Իրանի իշխանությունները պարզել է Նաթանզում վթար կազմակերպած մարդու ինքնությունը

Իրանի իշխանությունները որոշել են այն մարդու ինքնությունը, որը վթար է կազմակերպել Նաթանզի ատոմային օբյեկտում: Ապրիլի 12-ին այդ մասին տեղեկացրել է Nournews գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկատվության (հետախուզության) նախարարության մի աղբյուր։

Նաեւ նշվում է, որ պարզվել է, թե ինչ կերպ է տեղի ունեցել վթարը, եւ ձեռնարկվել են մի շարք միջոցներ՝անսարքությունը վերացնելու եւ տուժած արտադրամասի աշխատանքը գործի գցելու համար: Ապրիլի 11-ին իրանական կողմը հայտնել է, որ Նաթանզի օբյեկտում վթար է արձանագրվել բաշխիչ էլեկտրացանցում: Տուժածներ եւ շրջակա միջավայրի աղտոտում չկան: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել է «միջուկային ահաբեկչության դրսեւորում»:

The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Նաթազում վթարը տեղի է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել է իսրայելական կողմը: Դրանից հետո միջադեպին Իսրայելի մեղսակցության մասին է հայտարարել Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: