գլխավոր Աշխարհ Clubhouse-ի գլխավոր տնօրենը հերքում է օգտատերերի տվյալների խախտման մասին լուրերը

Clubhouse-ի գլխավոր տնօրենը հերքում է օգտատերերի տվյալների խախտման մասին լուրերը

Clubhouse-ի սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Փոլ Դեվիսոնը նշել է, որ օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, գրում է Verge պարբերականը:

«Ոչ, դա ապակողմնորոշիչ եւ կեղծ տեղեկատվություն է, դա քլիքբեյթ հոդված է, մեզ չեն կոտրել»,- ասել է Դեւիսոնը:

Ըստ նրա՝ հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները հանրային տեղեկատվություն է հենց սոցիալական ցանցի պրոֆիլներից:

Ավելի վաղ Cybernews պորտալը հայտնել էր, որ անհայտ հաքերները համացանցում տեղադրել են Clubhouse սոցիալական ցանցի 1.3 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները:

Clubhouse հարթակը, որտեղ կարելի է փոխանակվել ձայնային հաղորդագրություններով, «սենյակներ ստեղծել», գոյություն ունի անցյալ տարվա ապրիլից: 

Ապրիլի սկզբին Clubhouse-ը սկսել էր թեստավորել ուղիղ դրամական փոխանցումների գործառույթները: Բացի այդ, ընկերությունը մտադիր է ներդնել ալիքաձեւ վճարումներ ստանալու հնարավորությունը: