գլխավոր Միջազգային Մերկելը վերջին անգամ է ելույթ ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Մերկելը վերջին անգամ է ելույթ ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Անգելա Մերկելի ելույթը Հանովերում արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը վերջինն էր Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Այս մասին հայտարարել է ինքը՝ գերմանացի քաղաքական գործիչը, գրում է lenta.ru կայքը:

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերին: Դեռ 2018-ին պետության ներկայիս ղեկավար Անգելա Մերկելը հայտարարել էր, որ այս պաշտոնում իր ներկայիս ժամկետը կլինի վերջինը:

Նա նաև չի առաջադրվել «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» իշխող կուսակցության ղեկավարի ընտրություններին: