գլխավոր Հասարակություն Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք. Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին. AntiFake.am

Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք. Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին. AntiFake.am

Այսօր գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջել հենց վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է AntiFake.am–ը։

Ավելի ուշ Փաշինյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներին և այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վրդովվեցրել են ամիսներով իրենց զավակների մասին որևէ լուր ստանալու հույսով սպասող ծնողներին։

AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից։ Հանդիպմանը ներկա անհետ կորածներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Փաշինյանն իրենց ասել է, որ իրենք իրենց հարազատներին պետք է դիահերձարաններում փնտրեն։

Անհետ կորած զինծառայող Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը, կայքի հետ զրույցում ասել է, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն։ «Ասում են` զոհվել է, բայց մարմինը չկա»,- նշել է տիկին Ծովինարը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: