գլխավոր Հասարակություն 7 և 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան ․...

7 և 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան ․ Shamshyan.com

Ապրիլի 10-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչև 11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են դեպքը և պարզել են, որ ավտոմեքենան փախցրել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ 10-ամյա Ալեքս Հ.-ն և նրա եղբայրը՝ 7-ամյա Լևոն Հ.-ն:

Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները և եղբայրները հանձնվել են նրանց:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Թումբարյանը «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: