գլխավոր Աշխարհ Եմենից փախստականների տեղափոխող նավը խորտակվել է

Եմենից փախստականների տեղափոխող նավը խորտակվել է

Փախստականներին Եմենից Ջիբութի տեղափոխող նավը խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան էջում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ չհստակեցնելով, թե երբ ու ինչ պայմաններում է նավը խորտակվել:

Նշվում է միայն, որ մաքսանենգներին պատկանող նավի վրա 60 ուղևոր է եղել: