գլխավոր Սպորտ Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը գոհ է իր ելույթից հին աշխարհամասի վերջին առաջնությունում:  

«Կարևորն այն է, որ մարզիչները գոհ են, ես ինքս էլ գոհ եմ: Նախորդ տարիների համեմատ լավ աճ կա: Ուրախ եմ, որ մեծահասակների առաջնությունում նվաճեցի առաջին մեդալս: Հպարտ եմ, որ առաջին երկու տեղերում հայեր էին` մենք էինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Ծանրորդը շեշտեց, որ ինքը դեռ աճի տեղ ունի, քանի որ քաշում դեռևս զարգանալու հնարավորություն ունի: