գլխավոր Աշխարհ Մյանմարում ճգնաժամի սկսվելուց հետո 707 մարդ է մահացել․ ՄԱԿ

Մյանմարում ճգնաժամի սկսվելուց հետո 707 մարդ է մահացել․ ՄԱԿ

Մյանմարում ճգնաժամի սկզբից ի վեր 707 մարդ է մահացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժաչիկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարում է, որ այսօր առկա տեղեկատվության համաձայն, հավաստի տվյալները վկայում են, որ առնվազն 707 մարդ է սպանվել այն բանից հետո, երբ զինվորականները զավթել են իշխանությունը»,- ասել է Դյուժարիկը ճեպազրույցում: Ըստ նրա, ցուցանիշը կարող է շատ ավելի բարձր լինել:

Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: