գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նիստը կշարունակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նիստը կշարունակվի վաղը

Թեպետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց վաղը նույն դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվելու է դատական նիստն այս անգամ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեկ այլ մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Հիշեցնենք` բացի Սահմանադրական կարգը տապալելուց Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել  կաշառք ստանալու վերաբերյալ, այն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: