գլխավոր Իրադարձային Արցախում պատերազմի հետևանքները կհանգեցնեն Սյունիքից գնվող կաթի ծավալների 10 տոկոս կրճատման

Արցախում պատերազմի հետևանքները կհանգեցնեն Սյունիքից գնվող կաթի ծավալների 10 տոկոս կրճատման

Արցախում պատերազմի հետեւանքները կհանգեցնեն Սյունիքից գնվող կաթի ծավալների 10 տոկոս կրճատման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը:

Նա պարզաբանեց, որ նախկինում Սյունիքից ֆերմերները ձմռանը անասուններին արածացնում էին Արցախի հարավային հատվածներում, որոնք 2020 թվականի աշնանը պատերազմի արդյունքում հայտնվեցին Ադրբեջանի հսկողության տակ: Խոսքը Կովսականի (Զանգելան), Որոտանի (Կուբաթլի) եւ Ջրականի (Ջեբրայիլ) մասին է:

«Բացի այդ, ֆերմերները չեն հասցրել կեր հավաքել: Ներկայիս պայմաններում նրանք ստիպված կլինեն կրճատել անասունների գլխաքանակը: Դա կհանգեցնի Սյունիքից գնվող կաթի ծավալների 10 տոկոս կրճատման»,-հավելեց Պողոսյանը: 

Փորձագետը նշեց, որ Հայաստանից կաթը ոչ մեծ ծավալով արտահանվում է Արցախ եւ այնտեղ վերամշակվում: