գլխավոր Հասարակություն Նոր մանրամասներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ տեղի ունեցած զինված «ռազբորկայից». պարզվել...

Նոր մանրամասներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ տեղի ունեցած զինված «ռազբորկայից». պարզվել է պարագլուխների ինքնությունը․ shamshyan.com

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության  բաժանմունքների ծառայողները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են ապրիլի 9-ին ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում զինված «ռազբորկայի» մասնակիցների ինքնությունը, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ վիճաբանությունը ծագել է մի կողմից՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի, Վ. Հարությունյանի, Տ. Մուսայելյանի, Ռ. Գալիկյանի, իսկ մյուս կողմից՝ Դ. Հարությունյանի, Ն. Խաչատրյանի, Երևանի բնակիչներ, 33-ամյա Արմեն Արզումանյանի, 35-ամյա Ժան Գրիգորյանի, 31-ամյա Արտաշես Սերոբյանի, 25-ամյա Մինաս Սուքիասյանի, Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա  Արթուր Հայրապետյանի, և Ավան Առինջի բնակիչ, 31-ամյա Արտավազդ Կիրակոսյանի միջև:

Ըստ  նախնական տեղեկությունների՝  վիճաբանության ժամանակ Վ. Ավետիսյանը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել  վիճաբանության մյուս մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել: Շենգավիթի ոստիկանությունն  ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշված անձանց և մյուս մասնակիցներին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվում է նաև, թե ինչ տեսակի հրազեններ են նաև օգտագործվել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: