գլխավոր Իրադարձային Կորած «Բոինգ» և սև ցուցակ․ ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Տաթևիկ...

Կորած «Բոինգ» և սև ցուցակ․ ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի․ tert.am (տեսանյութ)

Մի քանի ավիացիոն մասնագետներ պատրաստվում են դատական հայց ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ու դրա ղեկավար Տաթևիկ Ռևազյանի դեմ։ Բելգիաբնակ ավիացիոն մասնագետ Ռուբեն Գալուստյանն արդեն նամակ է ուղարկել Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությանը, որի սև ցուցակում հայտնվել էր Հայաստանը։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Ռուբեն Գալուստյանի խոսքով՝ հայկական կողմը ավիացիոն մասնագետներին ու շահագրգիռ կողմերին սև ցուցակ ընկնելու և Քաղավիացիայի մասին տեղեկություններ չի տրամադրում։  Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությունն արդեն վարույթ է ընդունել, հաջորդ էտապում արդեն ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն։

Ռուբեն Գալուստյանի խոսքով՝ իրենք Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությունից պարզել են, որ Հայաստանի՝  սև ցուցակում հայտնվելու բազմաթիվ պատճառներից և ոչ մեկն ավիացիոն ընկերությունների հետ կապ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։