գլխավոր Facebook Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում. Արմեն Մուրադյան

Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա հիշեցրել է, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը, որի արդյունքում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» դրամաշնորհ կտրամադրվի՝ արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման  համար  սարքավորումների ձեռքբերման նպատակով։