գլխավոր Սպորտ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է «Ռոմայի» հայտացուցակում

Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է «Ռոմայի» հայտացուցակում

«Ռոմա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է թիմի հայտացուցակը «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման համար:

Հայտացուցակում տեղ գտած 23 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի Սերիա Ա-ի առաջիկա` 30-րդ տուրի հանդիպմանը: «Ռոմա»-ն «Բոլոնիա»-ի հետ կմրցի ապրիլի 11-ին։

Մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով: 

Հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում և վնասել էր աջ սրունքը: