գլխավոր Աշխարհ Փարիզում ձերբակալել են «լոքդաունի» պայմաններում ընդհատակյա ընթրիքի կազմակերպիչներին և տուգանել մասնակիցներին

Փարիզում ձերբակալել են «լոքդաունի» պայմաններում ընդհատակյա ընթրիքի կազմակերպիչներին և տուգանել մասնակիցներին

Փարիզում ավելի քան 110 մարդու են տուգանել ուրբաթ երեկոյան գաղտնի ռեստորանում ընթրելու համար, ինչը կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաունի» խախտում է:   

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է փարիզյան ոստիկանությունը, իսկ ոստիկանության հաղորդագրությանն օրեր առաջ նախորդել էր կառավարության հերքումը, թե նախարարներն այցելել են նմանօրինակ ընդհատակյա միջոցառման:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ակտիվ գործողություններ են իրականացնում նման ռեստորանների դեմ, որոնք, շրջանցելով սահմանափակումները, զանգվածային հավաքներ են կազմակերպում:

Ռեստորանները, բարերն ու սրճարանները երկրում փակվել են մի քանի ամսով: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,98 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 98 հազարը:

Հաղորդվում է, որ խնջույքի կազմակերպիչն ու մենեջերը ձերբակալվել են:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայում բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում էին «լոքդաունի» ժամանակ փարիզյան ռեստորաններում և գիշերային ակումբներում մասնավոր զվարճանքի միջոցառումներին մասնակցելու համար: