գլխավոր Աշխարհ 9 օրվա ընթացքում Կալիֆորնիայի ափ է դուրս նետվել չորս կետի մարմին

9 օրվա ընթացքում Կալիֆորնիայի ափ է դուրս նետվել չորս կետի մարմին

Սան Ֆրանցիսկո ծովախորշի տարածքում մոխրագույն 4 կետի սատկած մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենդանիներից մեկը Սան Ֆրանցիսկոյի ափին հայտնաբերել է դեռևս մարտի 31-ին, ևս մեկը գտնվել է շաբաթ օրը Fitzgerald Marine Reserve ծովային արգելոցի ափին: Երրորդ մոխրագույն կետը ծովախորշում հայտնաբերվել է չորեքշաբթի օրը: Հինգշաբթի տեղեկություններ են ստացվել չորրորդ կետի մասին:

Ուրբաթ օրը Marine Mammal Center ոչ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին կետի մահվան պատճառը նավի հետ բախումն է եղել: Նախորդ երեք կետի մահվան հստակ պատճառները հայտնի չեն: