գլխավոր Աշխարհ Պեսկովը հայտնել է, որ Պուտինը դեռ չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ...

Պեսկովը հայտնել է, որ Պուտինը դեռ չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ չի արել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին և չմանրամասնելով, թե երբ է Պուտինը երկրորդ ներարկումը ստանալու:  

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը Պուտինն ստացել է մարտի 23-ին: Ռուս նախագահը նախընտրել է չհայտնել, թե որ դեղամիջոցն է օգտագործել, որպեսզի երկրի բնակչությունը նախապատվություն չտա այդ պատվաստանյութին: Պուտինի խոսքով՝ ՌԴ-ում գրանցված բոլոր երեք դեղամիջոցներն էլ արդյունավետ են և անվտանգ:

ՌԴ-ում պատվասման զանգվածային արշավը մեկնարկել է հունվարի 18-ին: Այժմ երկրում գրանցված դեղամիջոցներն են «Սպուտնիկ V»-ն, «Էպիվակկորոնա»-ն և «Կովիվակ»-ը: Նշվում է, որ «Սպուտնիկ V»-ի պարագայում երկրորդ ներարկումը տեղի է ունենում 21 օր անց, «Էպիվակկորոնա»-ի դեպքում՝ 14-21, «Կովիվակ»-ի դեպքում՝ 14 օր: