գլխավոր Facebook 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ...

2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Ղարամյան

2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա մասնավորապես նշել է. «2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ.


1. օպերացիա «Պահմտոցի»,

2. օպերացիա «Քամելիոն»,

3. օպերացիա «Փախուստ»…

Համապատասխան «օպերացիաների» բովանդակությունը առաջինը վերծանողին խոստանում եմ մրցանակ՝ Ամարասի տարածաշրջանի ընտիր թթի օղի:

Հ.Գ. Հայցում եմ փառահեղ ճանապարհ անցած այն զինվորականների ներողամտությունը, ովքեր միամտաբար հավատացել են վերը նշված բեմականացված կրկեսին և իրենց աջակցությունն են հայտնել այդ պրոցեսներին, հատկապես՝ օպերացիա «Քամելիոն»-ին»: