գլխավոր Աշխարհ Բիզնեսի ներկայացուցիչներն ակցիա են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում

Բիզնեսի ներկայացուցիչներն ակցիա են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում

Վրաստանի գործարար հատվածի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել` բողոքելով գիշերային ժամերին տեղաշարժվելու արգելքի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:

Այսպես կոչված «պարետային ժամը» Վրաստանում գործում է 21:00-ից մինչև 05:00-ն, արգելքը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերին` համաճարակային իրադրության վատթարացումից հետո: Արգելքը խախտելու համար 2 հազար լարի (600 դոլար) տուգանք է գործում։

Ակցիային մասնակցել են զվարճանքի կենտրոնների, տուրօպերատորների և հյուրանոցների սեփականատերերի ղեկավարները։

Նրանց խոսքով` գիշերային տեղաշարժի արգելքը լրջորեն խանգարում է իրենց աշխատանքին և եկամուտ ստանալուն։

Ակցիայի ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել, բայց երբ մասնակիցները փորձել են վրան տեղադրել կառավարության շենքի մոտ, ոստիկանությունը թույլ չի տվել։ Արդյունքում ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև քաշքշուկ է սկսվել։