գլխավոր Աշխարհ Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են զանգվածաբար հրաժարվել իրենց տիտղոսից։ Տեղեկությունը հայտնում է primecrime.ru–ն։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը «Ուֆայի նայող» Իլդար Ասյանովն է, որը հայտնի է որպես Իլդար Ուֆիմսկի։ «Թագադրվել» է 23 տարեկանում, բայց թմրանյութային կախվածության պատճառով նրան դադարել են հարգել քրեական աշխարհում։ Ավելի ուշ տեղափոխվել է Տուլա, բայց այնտեղ էլ է բռնվել թմրանյութերի պատճառով։

Դեդ Հասանը 2014 թվականին Հաջի Ստավրոպոլ մականունով Հաջի Խալիմբեկովին տիտղոսից զրկել է իրավապահների հետ համագործակցության համար։ Ավելի ուշ նրա տիտղոսը վերականգնել են մի քանի վրացի քրեական հեղինակություններ, բայց հիմա նա ինքն է որոշել հրաժարվել դրանից։

Տյումենի մարզի երբեմնի «նայող» Յուրի Տիշենկովը («Հանս») նույնպես հրաժարվել է տիտղոսից։ Նա պատիժը կրում է պատվիրված սպանություն կազմակերպելու համար։ Տիտղոսից հրաժարվող քրեական հեղինակությունների ցանկը եզրափակում է Ալեքսանդր Օկունևը, որն ավելի հայտնի է որպես Օգոնյոկ: Նա նույնպես կալանքի տակ է հայտնվել թմրանյութեր պահելու համար։

Ինչպես նշում Է կայքը, այս բոլոր քրեական հեղինակությունները գտնվում են տարբեր գաղութներում և մեկուսարաններում, բայց գրեթե միաժամանակ տիտղոսներից հրաժարվելու դիմումներ են գրել Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի անունով:

Աղբյուր՝ Sputnik