գլխավոր Գլխավոր Հուշաղբյուրի բացում՝ Արցախում զոհված Տարոն Գիվարգիզյանի հիշատակին

Հուշաղբյուրի բացում՝ Արցախում զոհված Տարոն Գիվարգիզյանի հիշատակին

Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Սուրբ Աստվածամայր եկեղեցու հարևանությամբ, այսօր տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի հիշատակին նվիրված աղբյուրի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Տարոն Գիվարգիզյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ուսուցիչները, ինչպես նաև անծանոթ քաղաքացիներ։

Տարոնի մայրը՝ տիկին Լաուրան, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հուշաղբյուրի տեղը պատահական չի ընտրվել, որդին այս եկեղեցում տարիներ շարունակ դպիր է եղել․

«Շատ հոգեհարազատ տարածք է Տարոնիս, եկեղեցին իր առաջին տունն է, հետո նոր՝ մեր տունը։ Բոլոր պատարագներին, միջոցառումներին այս եկեղեցում ներկա է եղել Տարոնս և հիմա էլ է ներկա, ավելի մոտ եկավ, որ անգամ գիշերներն էլ հսկի։ Եկեղեցու բակում ես ասում եմ՝ շնորհակալ եմ Աստծուն, որ հենց ինձ է ընտրել՝ որպես Տարոնի մայր, բախտ ունեմ լինել Տարոնի մայր․․․ Տարոնս ինքնակամ է մեկնել, գիտակցաբար, իր կյանքը՝ բոլորիս կյանքի դիմաց, որի համար շնորհակալություն եմ հայտնում Տարոնիս, որ իր չապրած կյանքով ապրում ենք մենք և պարտավոր ենք ապրեցնել Տարոնիս և Տարոնիս նման հերոսներին, բոլորն էլ հերոս են, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, և բոլոր ծնողներին ուժ, չպետք է կոտրվեն, պետք է ուժեղ լինեն, քանի որ մենք հերոսների ծնողներ ենք․․․»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում