գլխավոր Աշխարհ Արևմուտքը պատրա՞ստ է իրապես պայքարել ՌԴ-ի դեմ հանուն Ուկրաինայի, կամ ո՞վ և...

Արևմուտքը պատրա՞ստ է իրապես պայքարել ՌԴ-ի դեմ հանուն Ուկրաինայի, կամ ո՞վ և ինչու է սադրում

Դոնբասում պատերազմի, այսինքն՝ «Ռուսաստանի հարձակման» սպասումն ամենևին էլ Կիևի ամենամեծ սադրանքը չէ։ Ավելի վտանգավոր է ապրիլի 6–ին Վլադիմիր Զելենսկու հայտարարածը։

«Մենք ձգտում ենք բարեփոխել բանակն ու պաշտպանական ոլորտը, սակայն միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի։ Դոնբասում խաղաղության հաստատման միակ ճանապարհը ՆԱՏՕ-ն է։ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրն(ԱԳԾ) իսկական ազդանշան կդառնան Ռուսաստանի համար»։

Սա Ուկրաինայի նախագահն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին և նույնը կրկնել է Բրիտանիայի և Կանադայի վարչապետների հետ նույն օրը կայացած զրույցներում։ Զելենսկին ուզում է, որպեսզի ԱԳԾ-ում (Արևելյան գործընկերության ծրագիր) նշված լինեն ինտեգրացիայի և ՆԱՏՕ-ին անդամակցության հստակ քայլերը, ընդ որում՝ բավականին սեղմ ժամկետներում։

Ուկրաինայի վարչապետը վերջերս խոսում էր այն մասին, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին (և ԵՄ-ին) հինգ-վեց տարվա ընթացքում: ՆԱՏՕ-ի պետությունների հրապարակային արձագանքը Զելենսկու խոսքերին կանխատեսելի էր։ Վաշինգտոնում, ընդհանուր առմամբ, ասում են, որ իրենք կողմ են, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները (այսինքն՝ ոչ), իսկ Բեռլինից հայտնում են, որ թեև Ուկրաինան իր քաղաքական պահանջներն ազատ ընտրելու իրավունք ունի, սակայն անդամակցության հետագա քայլեր այժմ նախատեսված չեն։

Որովհետև Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Այո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պատմական Ռուսաստանի տարածքի մի մասում ձևավորված Ուկրաինա պետությունը պարզապես չի կարող լինել Հյուսիսատլանտյան դաշինքի մի մասը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է անգլոսաքսոնների կողմից՝ ԽՍՀՄ-ին դիմակայելու համար։ Ուկրաինական էլիտաները կարող են ցանկանալ դա, ժողովրդի մի մասը (նույնիսկ մեծ մասը) կարող է այս պահին աջակցել այդ քայլին, բաց դա անհնար է և նման բան չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև ՆԱՏՕ-ն, ըստ էության, միտված է Ռուսաստանին զսպելուն, իսկ Ուկրաինան պատմական Ռուսաստանի մի մասն է։

Քանի որ Ուկրաինան իր էությամբ սուբյեկտային չէ, այն օբյեկտ է, որի համար պայքար է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Արևմուտքը փորձում է խլել Ռուսաստանից նրա տարածքի կարևորագույն մասը, աշխարհաքաղաքական սահմանների խոշորագույն վերաձևում կատարել, Ռուսաստանին հետ մղել դեպի արևմուտք։ Իսկ Ռուսաստանի համար Ուկրաինայի կողմնորոշումն անքննարկելի հարցերի թվին է պատկանում․մենք պարզապես չենք կարող թույլ տալ կորցնել այն, ինչը մեր պետականությունն աղբյուրն ու հիմքն է։

Ժամանակավոր բաժանումը երկու պետության (որն արդեն եղել է մեր պատմության ընթացքում) հաղթահարելի է, բայց ատլանտիզացիան, այսինքն՝ Ուկրաինայի ներառումը օտար աշխարհաքաղաքական տարածքում, որը ոչ թե պարզապես եվրոպական է (այսինքն՝ երբեմն թշնամական, երբեմն՝ պարզապես Ռուսաստանին դիմակայող), այլ ատլանտյան (ամբողջ էությամբ թշնամական), բացարձակ անընդունելի է Ռուսաստանի համար։ Եվ առհասարակ ռուսական քաղաքակրթության համար, որի մասն են կազմում նաև մալոռոսները, անգամ եթե նրանք հասկացվում են, ինչպես հիմա Ուկրաինայում, որպես ուկրաինացի ժողովուրդ։

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում։