գլխավոր Աշխարհ Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով չորս մարդ է զոհվել

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով չորս մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ զոհվել և վեցը վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրի իշխանությունները դատապարտում են այդ հարձակումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել դաշնային կառավարության ներկայացուցիչ Մուհամեդ Իբրահիմ Մոալիմուն՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 10-ի առավոտյան Սոմալիի Բայդաբո քաղաքի սրճարաններից մեկում:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է քաղաքապետը, որը չի տուժել: