գլխավոր Facebook Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են, սա նոր բան...

Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են, սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի. փորձագետ

Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են, սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Google Maps քարտեզներում Երեւանի փողոցներն ադրբեջանցիներն անվանակոչվել են իրենց հերոսների անուններով:

«Google Maps քարտեզների հետ կապված մի քանի պարզաբանում.

1. Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են։ Սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի։ Նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել ու հիմա էլ են անում։ Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երեւույթ։

2. Գուգլի քարտեզի վրայից օբյեկտների մեծ մասը մարդիկ են ավելացրել։ Քարտեզի վրա կամայական մարդ կարող է առաջարկել խմբագրում։ Օրինակ նոր տեղ ավելացնել, կամ եղածի անունը փոխել։ Հետո Գուգլի համակարգը հաշվի է առնում, թե խմբագրողը մինչեւ էս պահը ինչ ներդրում ա արել քարտեզներում։ Նաեւ մյուս օգտատերերը կարող են առաջարկել, որ սա լավ խմբագրում ա։ Ու այս ամենի հիման վրա համակարգը կարող ա ինչ-որ մի բան տեղադրել քարտեզի վրա։

3. Նույն կերպ կամայական մարդ կարող է բողոքել, եթե սխալ է տեսնում։ Մենակ թե gmail հաշիվ ունենաք։ Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը

4. Համ էլ փորձեք հարստացնել Հայաստանի քարտեզը»:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ Google Maps քարտեզներում Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ ադրբեջանցիներն իրենց հերոսների անուններով են կոչել։